"Loading..."

Մեր մասին

«Ոսկու աշխարհ» հոլդինգի հիմք է հանդիսանում 1995 թվականին կազմավորված «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Անցնելով կայացման ոչ այնքան դյուրին ուղի` այժմ ընկերությունն իր կայուն դիրքն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության առաջատար ընկերությունների շարքում, այլ համագործակցում է արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ: Կազմակերպության կազմում ընդգրկված են` մի շարք ենթակառույցներ, որոնք իրականացնում են ոսկյա ձուլակտորների և զարդերի ներկրում, ոսկու հարգորոշում և հարգադրոշմմում, առևտրի կենտրոնի կազմակերպում, տարադրամի փոխանակման և զարդի գրավադրման ծառայություններ, բազմաբնակարան շենքերի կառուցում և վաճառք, հանգստյան տան ծառայությունների մատուցում: Կազմակերպության կայացման ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին արդեն իսկ հիմնադրման տարեթիվն է վկայում` 1995 թվական : Այդ տարիներին առևտրի կենտրոնի կազմակերպումն ու աշխատանքների համակարգումը բիզնեսի ամենադյուրին ձևերից մեկն էր, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ: 1990-ից մինչև 1999 թվականը կազմակերպությանը պատկանող ոսկյա զարդերի առևտրի կենտրոնում ոչ միայն կառուցվեցին ընդարձակ վաճառասրահներ, այլև արհեստանոցներ՝ ոսկերիչների և ադամանդագործների համար: 1999-2001 թ.թ. շարունակվեց կազմակերպության ընդլայնման գործընթացը, որի արդյունքում այս տարիներին շահագործման հանձնվեց երկու եռահարկ շինություն ընդհանուր 2012քմ տարածքով: 2002-2008թ.թ. կազմակերպությունն ունեցավ էլ ավելի բուռն զարգացում, ինչի արդյունքում կառուցվեցին մեկ ինը և երկու ութհարկանի հարկանի բազմաֆունկցիոնալ մասնաշենքեր` նոր սարքավորումներով հագեցած արհեստանոցներով: Նման դեպքերում թվերն ավելի պատկերավոր են. այսպես` վաճառասեղանների թիվը ութսունից դարձել է յոթ հարյուր, իսկ արհեստանոցներինը` տասից մինչև յոթ հարյուր հիսուն: Առևտրի կենտրոնում գործում է հուսալի անվտանգության ծառայություն, բացի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունից, ողջ տարածքը հսկվում է ժամանակակից տեսաձայնագրող սարքերով, իսկ զարդերի պահպանման համար կա պահատեղ: Մեկտեղ միավորելով հմուտ ոսկերիչներին ու ակնագործներին, կազմակերպելով վաճառքը` կազմակերպությունը ոչ միայն ստեղծել է նպաստավոր պայմաններ գնորդի համար, այլ համապատասխան միջավայր նոր աշխատատեղերի ստեղծման համար: Աշխատանքային փորձի եւ հմուտ գործելաոճի շնորհիվ է, որ այսօր առևտրի կենտրոնը համարվում է Հայաստանում ոսկեգործության ոլորտի առաջատար: