"Loading..."

Նորքի բազմաբնակելի թաղամաս

Մայրաքաղաքի հին ու կոլորիտով թաղամասերից մեկում՝ Հին Նորքում ընկերության հիմնադիրներից Արտյոմ Աբրահամյանը ձեռք է բերել 11265 ք.մ. հողատարածք, որտեղ ստացել է թույլտվություն կառուցել 7 հատ 10 հարկանի բազմաբնակարան շենքեր (բնականաբար նախագծային և շին աշխատանքները պետք է կատարի ընկերությունը, որը ունի դրա համար համապատասխան լիցենզիաներ):
Բոլոր 7 շենքերում առկա են 1,2,3,4 սենյականոց բնակարաններ,իսկ տասներորդ և մանսարդային հարկերում նախագծված են դուպլեքս հարկով բնակարաններ:
Բոլոր բնակարաններն ունեն պատշգամբներ:
.Ֆասադների առաջին հարկը երեսպատվում էբազալտով,իսկ երկրորդից սկսած` սրբատաշ տուֆով:
Առաջին հարկերը նախատեսված են առևտրային և գրասենյակային տարածքների համար,իսկ նկուղները երկհարկանի ավտոկայանատեղի համար:
Շենքերի շուրջը լինելու են կանաչապատ տարածքներ:
Բացի կանխիկ վաճառքից գործում է նաև ապառիկ վաճառք:
Նորք 19 հասցեում ընկերությունը նախատեսում է 13 հարկանի հյուրանոցային համալիրի կառուցում: Համալիրը ընդգրկում է 1000 հոգանոց հանդիսությունների սրահ, մոտ 400 սենյակներ