"Loading..."

«Ոսկու աշխարհ» հյուրանոց

Ծաղկաձորում գտնվող «Ոսկու աշխարհ» հյուրանոցն իր բարձր տեխնիկական հագեցվածության և հարմարավետության շնորհիվ կարող է իր հարկի տակ ընդունել տուրիստների մեծ խմբեր, անցկացնել բազմամարդ կոնֆերանսներ, գիտաժողովներ:
Թվով շուրջ 90 սենյակներում /առաջիկայում նախատեսվում է կառուցել քոթեջներ/ կան բոլոր պայմանները առօրյա հոգսերից ու քաղաքի աղմուկից կտրվելու, լիցքաթափվելու համար: Ինչպես նաև բնության գեղեցկությունը վայելելու, սպորտով զբաղվել , զվարճանալու, միևնույն ժամանակ անհետաձգելի գործնական հանդիպումներ անցկացնելու համար:
Եթե ցանկանում եք հաճելի անակնկալ մատուցել Ձեր ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին ուրեմն նվիրեք Նրանց արձակուրդ «Ոսկու աշխարհ» հանգստյան տանը:
Մեր անձնակազմի բարեհամբույր ու սիրալիր վերաբերմունքը հնարավորություն կտա Ձեզ զգալ ինչպես տանը և անպայման կրկին վերադառնալու ցանկություն:
Օգտվեք մեր ծառայություններից ողջ տարվա ընթացքում: