Հարգելի այցելու

Ողջունում եմ Ձեզ մեր կազմակերպության կայքէջում: Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ներկայանալ որպես զարգացող պետության գործարար: Համոզված եմ, որ ցանկացած կազմակերպության որդեգրած քաղաքականություն կարող է էական ազդեցություն ունենալ երկրի գործարար ոլորտի վրա: Մեր կայքում կարող եք ծանոթանալ մեր գործունեությանն ու ծրագրերի իրագործման ընթացքին: Երախտապարտ կլինեմ հետադարձ կապի միջոցով ծանոթանալ Ձեր դիտարկումներին և գործնական առաջարկներին: Ինչպես նշվում է մեր կարգախոսում «ԶԱՐԳԱՑՆԵՆՔ ԲԻԶՆԵՍԸ ՄԻԱՍԻՆ»: Հարգանքով Վաղարշ Աբրահամյան

Մեր Մասին

Երևանի սրտում՝ Հանրապետության Հրապարակից ընդամենը 300 մետր հեռավորության վրա տեղակայված է «Ոսկու Աշխարհ »-ը՝ հայաստանյան առաջատարը ոսկու արտադրության և վաճառքի ոլորտում: «Ոսկու աշխարհ» կոնցեռնի հիմք է հանդիսանում 1995 թվականին կազմավորված «Վաղարշ և որդիներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Անցնելով կայացման ոչ այնքան դյուրին ուղի` այժմ ընկերությունն իր կայուն դիրքն ունի ոչ միայն Հայաստանի Հանրապետության առաջատար ընկերությունների շարքում, այլև համագործակցում է արտասահմանյան մի շարք ընկերությունների հետ: Կոնցեռնի կայացման ճանապարհին հանդիպած դժվարությունների մասին արդեն իսկ հիմնադրման տարեթիվն է վկայում` 1995 թվական:

img

ՄԵՐ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ

Տարիներ տևած անձնվեր աշխատանքի շնորհիվ բարելավվեցին և դեռ շարունակվում են բարելավվել ոչ միայն արհեստանոցներն ու վաճառքի համար նախատեսված ընդարձակ դահլիճները, այլև հենց շենքը: Կոնցեռնը բավականին բուռն զարգացում ունեցավ, ինչի հետևանքով կառուցվեցին նոր բազմաֆունկցիոնալ մասնաշենքեր՝ նոր սարքավորումներով հագեցած արհեստանոցներով: Առևտրի կենտրոնում գործում է հուսալի անվտանգության ծառայություն, բացի աշխատակիցների շուրջօրյա հերթապահությունից, ողջ տարածքը հսկվում է ժամանակակից տեսաձայնագրող սարքերով, իսկ զարդերի պահպանման համար կա պահատեղ:

img

ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՕՐԵՐ

Մեկտեղ միավորելով հմուտ ոսկերիչներին ու թանկարժեք քարերի մասնագետներին, կազմակերպելով վաճառքը` կազմակերպությունը ոչ միայն ստեղծել է նպաստավոր պայմաններ գնորդի համար, այլ համապատասխան միջավայր նոր աշխատատեղերի ստեղծման համար: 2017 թվականին «Ոսկու Աշխարհ » զարդերի արդյունաբերական այգու տարածքում տեղի ունեցավ «Ոսկերչական օրեր-Հայաստան 2017»("Jewellery Days. Armenia 2017") զարդերի խոշորագույն մասնագիտակցված ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված էին հայ վարպետների աշխատանքները: Աշխատանքային փորձի և հմուտ գործելավոճի շնորհիվ է, որ այսօր առևտրի կենտրոնը համարվում է Հայաստանում ոսկեգործության ոլորտի առաջատար: