Աշխարհի թոփ-5 ամենաթանկարժեք եւ շքեղ ամուսնական մատանիները

Ամուսնական մատանու ընտրությունը համարվում է հարսանեկան նախապատրաստությունների ամենակարեւոր եւ գրավիչ մասը: Սիրահարները ձգտում են երջանկացնել եւ տպավորել կողակցին՝ ցանկանալով հասնել այդքան սպասված ՙՙայո՚՚-ին:  

Իսկ եթե քո ընտրյալը համաշխարհային աստղ է, ապա էլ ավելի է դժվարանում այդ ընտրությունը, քանի որ այն պետք է համապատասխանի նրա  կարգավիճակին: 

Մեր ուշադրության կենտրոնում են համաշխարհային աստղերի ամուսնական ամենահայտնի եւ թանկարժեք մատանիները.


 

Արքայադուստր Դիանա

1981 թվականի փետրվարին արքայազն Չարլզը, ցանկանալով զարմացնել իր ընտրյալ Լեդի Դիին,  Վինդզորյան ամրոց է հրավիրում  ՙՙGarrard՚՚ ոսկերչական տան զարդագործներին: Լավագույն մոդելների մեջ, արքայադուստր Դիանան ընտրում է 18 կարատ ոսկուց եւ 14 ադամանդներով շրջանակված սափֆիրե (շափյուղա) քարով մատանին: Գնելու պահին վերջինիս արժեքը 28 հազար անգլիական ֆունտ էր: Այժմ 500 հազար դոլար շուկայական արժեք ունեցող այդ մատանին համարվում է թագավորական ընտանեկան արժեքավոր ժառանգություն եւ զարդարում է հերցոգուհի Քեյթ Միդլթոնի մատը: 

 

Մրայա Քերիի մատանին

Ուսումնասիրելով եւ վերլուծելով աստղերի նշանադրության ամենաշլացնող եւ թանկարժեք մատանիները՝ Մրայա Քերիինն ամենաշոկայիններից է: 7 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե  այս գեղեցկությունը փոփ-աստղին է նվիրել  միլիարդեր Ջեյմս Փարկերը: 34 կարատ քաշով այս ստեղծագործությունը ամուսնական հայտնի մատանիների մեջ ամենաթանկարժեքներից է համարվում: 


Էլիզաբեթ Թեյլոր

Ավելի քան 33 կարատ քաշով եւ ադամանդե քարով այս մատանին Էլիզաբեթ Թեյլորին է նվիրել Ռիչարդ Բարթընը, ով ոչ միայն այս մատանու հեղինակն է: Դերասանուհու թանկարժեք կոլեկցիոն նվերների շարքում զգալի մաս է զբաղեցնում հենց Բարթընի նվիրած թանկարժեք զարդերը: 

 

Բեյոնսե

Իր սիրելի Բեյոնսեին զարմացնելու մղումով՝ միլիարդերներին եւ թագավորական ընտանիքների չի զիջում նաեւ  ռեփեր Ջեյ Զին:  Վերջինս Բեյոնսեին նվիրել է 5 միլիոն դոլար արժողությամբ 8 կարատանոց ադամանդ՝ սպիտակ ոսկու համադրությամբ: 

Քեթրին Զետա-Ջոնս

Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսի համար 2,5 միլիոն դոլար արժողությամբ ամուսնական մատանի է նվիրել Մայքլ Դուգլասը: Հսկա ադամանդե քարը՝ շրջանակված փոքրիկ քարերով, հրաշալի համադրվել է Քեթրինի կերպարին: