Որո՞նք են 2023 թվականի զարդերի թրենդները

Համաշխարհային նորաձևության ոլորտում երբեք այնքան ոսկի չի կիրառվել, ինչքան 2023 թվականին: Նրանք ունիվերսալ են, գրավում են բավարար ուշադրություն և լրացնում են կերպարը ցանկացած առիթի համար։

Ականջօղեր և բազմաշար վզնոցներ, թեւնոցներ և մատանիներ, ընտրությունը չափազանց լայն է։Ամենաօրիգինալ և նորաձև զարդերն այս տարի առաջարկել են Saint Laurent-ը, Versace-ն և Roberto Cavalli-ն։

Ի՞նչ կրել այս տարի

Բարդ նմուշներ

Բարդ նմուշի զարդերն այս տարի ամենաթրենդայիններից են:Ալիքանման ապարանջաններ, ծալքավոր ականջօղեր, միահյուսված մատանիներ, օձի պատկերներ այս բոլոր գործերի մեջ: Դիզայներներն առաջարկում են այս զարդերը կրել ոչ միայն հատուկ առիթների, այլև դասական կերպարների հետ:

Երկրաչափական պատկերներ

Եռանկյուններ, ուղղանկյուններ, շրջաններ՝ չնայած պարզությանը, այս մինիմալիստական զարդերը թարմ և հետաքրքիր տեսք կհաղորդեն ցանկացած կերպարի:

Շերտավորում

2023-ին շարունակում են թրենդային մնալ շերտավոր ապարանջաններն ու վզնոցները, միաժամանակ մի քանի մատանիներ կրելը, որ դեռ թարմ տեսք ունի և ուշադրություն է գրավում։

Ծավալային ապարանջաններ

2023 թվականի բացարձակ թրենդը խոշոր ապարանջաններն են։ Նորաձև են ծալքավոր ապարանջանները, զանգվածային օղակները, հսկայական քարերով պատված տարբերակները: